Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Մեկնարկեց երկրորդ ուսումնական շրջանը՝ ստուգատեսային, ազգային-փառատոնային և նախագծային ճամբարային շրջանը։ Ըստ երկրորդ ուսումնական շրջանի աշխատակարգի հագեցած և հետաքրքիր ճամբարային առօրյա էր մեզ սպասվում՝ մի շարք համագործակցային նախագծերով՝ hամագործակցային նախագիծ Հ․ Ղազարյանի հետ, համագործակցային նախագիծ Ն. Այդինյանի հետ, hամագործակցային ազգագրական փառատոնային նախագիծ Ալիս Գևորգյանի հետ, ռազմամարզական-ստուգատեսային գործունեությամբ։ Առաջին ջոկատս էր ավագ դպրոցում՝ համալրված ծանոթ ու անծանոթ տարատարիք ճամբարականներով։ Հուզմունքը մեծ էր, անսպասելի դրական ու ոգևորիչ սպասումներով։

Առաջին օրն էր։ Շատ ոգևորված ու միմյանց կարոտած ճամբարականններն ընդհանուր պարապմունքից հետո շտապեցին իրենց ջոկատներ։ Նրանց հետ ծանոթանալուց և օրվա անելիքներն քննարկելուց հետո՝ անցանք աշխատանքային օրակարգով նախատեսված դիջիթեքի ներկայացմանն ու մտքերի փոխանակմանը՝ փորձելով ձևավորել և ստեղծել նոր մի գաղափար, համախմբվել այդ գաղափարի շուրջը և իրագործել այն։ Աշխատելով պահպանել դրական և հավես օրվա ընթացքը՝ շարունակեցինք մեր օրն զվարճալի ուսուցողական խաղերով։ Նախ սովորեցինք որոշ բառեր և արտահայտություններ ուսուցողական զվարճալի խաղ-նախագիծ- «Ով եմ ես՞» խաղից, որպեսզի կարողանանք խաղալ այն, քանի որ անգլերեն էր, այնուհետև որոշ դժվարություններով և միաժամանակ ուրախ կատակներով շարունակեցինք օրն հավես տրամադրությամբ։ Օրն ամփոփեցինք և քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները, քանի որ, ըստ օրակարգի, օրեցօր ավելի հագեցած ու բազմաբովանդակ ճամբարային օրեր էին մեզ սպասվում։

Ճամբարային հաջորդ օրն սկսեցինք ռազմամարզական պարապմունքով (տեսանյութ)` շարունակելով այն համագործակցային նախագծերով։ Մեր բանակի ապագա զինվորներն իրենց առաջին քայլերն էին անում սովորելով շարային կանոններն ու զենքից ճիշտ օգտվելու ձևերը։ Տղա, թե աղջիկ պատրաստ էի ներկայանալու ըստ արժանվույն։ Պարապմունքից հետո շարունակեցինք մեր օրն Հ.Ղազարյանի հետ համագործակցային նախագծով։ Ունեցանք գեղարվեստական ստեղծագործության քննարկում՝ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղան»։ Ճամբարականներն արտահայտեցին իրենց մտքերն ու կարծիքներ, քննարկեցին կարևոր բաղադրիչները՝ վերլուծելով իրենց գաղափարներն իրենց ամփոփումներում։

Նատալի Շահվերդյան- Ստեղծագործության վերլուծություն

Ալեն Կոշկարյան- Ինքնասպան տղան

Մարիամ Բարսեղյան- Ինքնասպան տղայի վերլուծություն

Չորեքշաբթին ևս մարզական սկիզբ ունեցավ։ Օրակարգով սահմանված կարգով ճամբարի մի քանի ջոկատով սկսեցինք մարզվել և խաղալ խաղեր։ Մարզական ստուգատեսի ընթացքում շատ կարևոր էր սովորողների մարզական պատրաստվածությունը։ Վազքով, գլխկոնծիով և մարմնամարզական մի շատ բարդ հնարքներով մեր սովորողներն զարմացրեցին մեզ։ Օրն շարունակեցինք դասասենյակում ուսուցողական զվարճալի խաղերով։ Խաղացինք ուսուցողական խաղ-Լոտո-Աշխարհագրություն։ Ճամբարականների հետ սովորոցեինք և կրկնեցինք ՀՀ մարզերի, աշխարհագրական տեղանունների, պատմական վայրերի և իրադարձությունների, մշակութային գործիչների մասին տեղեկություններ։ Ընդմիջումից հետո հանդիպում ունեցանք Ն. Այդինյանի հետ՝ խաղում ենք Պոլիտեա։ Խաղի միջոցով փորձեցինք զարգացնել խաղացողների քաղաքագիտական-քաղաքացիական գիտելիքները, նախաձեռնողականությունը, նոր բառերի յուրացումը կամ ամրապնդումը, նոր գիտելիքի ձեռքբերումը, կազմակերպչական, հաղորդակցման, խնդիրների լուծման հմտությունները, ստեղծարարություն, թիմային աշխատանքը։

Ազգագրական-փառատոնային ընդհանուր պարապմունքով մեկնարկեց մեր ճամբարային հերթական հավես օրը։ Ջավախքից ժամանած մեր հյուրերի հետ կատարեցիքն Բոստանումս մաղդանոս(պար մինինդուր), «Շատրվանի մոտ», «Ալաշկերտի քոչարի», Վանա ձկնորս պարեր։ Շարունակեցինք մեր օրն ընթերցանության և թարգմանական նախագծով՝ կարդալով Գրիմ եղբայրների ստեղծագործությունը՝ The Elves and The Shoemaker։ Հերթն մեր դասասենյակի բարելավման աշխատանքներինն էր, ուստի անցանք աշխատանքի։ Ստուգեցինք աթոռներն ու սեղանները՝ հարկ եղած դեպքում վարպետ Պետոյի փայտամշակման արհեստանոցում դրանք վերանորոգելու համար։ Ընկեր Հասմիկի հետ իրականացրեցինք ինտերակտիվ թատրոն։

Մարիամ Բարսեղյան -Նոր հեքիաթ հին հեքիաթներից

Ազգագրական փառատոնի շրջանակում ուսումնական պարապմունք ունեցանք ընկեր Կարինեի հետ։ Սովորեցինք Կտկտիկ պարը, որի ընթացքում մեզ միացան Ջավախքի մեր սիրելի հյուրերն ու պարն ավելի միասնական ստացվեց։ Միասին կատարեցինք մեր սիրելի պարերից մեկը՝ Խամխաման։ Տղաներն որոշեցին Յարխուշտա պարով ողջունել և հրաժեշտ տալ իրենց նոր ընկերներին՝ նորից հանդիպելու ակնկալիքով` ուղիղ միացում 1, ուղիղ միացում 2։

Ճամբարականներն իրենց ճամբարային առաջին շաբաթվա տպավորություններն ամփոփում են իրենց պատումներում։

Նատալի Շահվերդյան․ Ձմեռային ճամբարի առաջին օր

Նատալի Շահվերդյան․ Ճամբարային երկրորդ օրվա ամփոփում

Ջորջ Պետրոսյան․ Ճամբարային շաբաթվա ամփոփում

Մարիամ Բարսեղյան. Իմ հինգ օրը ճամբարային կյանքում

Գրիշա Մանուչարյան․ Ճամբարային օրեր

Գոռ Միրզոյան․ Ճամբարի ամփոփում

Արսեն Հովհաննիսյան․ Ամփոփում ենք շաբաթը

Ալեն Կոշկարյան- Հունվարյան ճամբարի առաջին շաբաթ

Անգին Շիրինյան- Ճամբարային շաբաթվա քրոնիկոնը մեկ տեսահոլովակում

Запись опубликована в рубрике ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, ԱՄՓՈՓՈՒՄՆԵՐ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий