Ցնծության օր Արեւմուտքի ճամբարում

Երջանիկ ու գոհ մանկական ժպիտներ, անկեղծ ու լիաթոք ծիծաղ, ամառային բաց լողափ ու երևակայական ցնծություն։ Սա է ճամբարի առօրյան` գունեղ ու լուսավոր, հավես ու անկրկնելի։

Այսօր ճամփորդական օրն տարբերվում էր իր գործունեությամբ ու նախագծերով։ Առավոտն սկսեցինք մեր միջավայրի և լողափի խնամքով, և բարեկարգման աշխատանքներով։

Ուսումնական ագարակի խոհանոցի նորամուտի ծեսով շարունակեցինք մեր հավես ճամբարային օրը։ Այնտեղ մեզ այցելեց տիար Բլեյանը և նրա ողջույնին հետևեցինք ուղիղ միացմամբ։

Ամառային ճամբար «Իմ դպրոցում» նախագծի շրջանակում ավագ և միջին դպրոցի սովորողներն պատրաստվում էին խոհանոցի նորամուտին և հենց խոհանոցում պատրաստում էին նախաճաշ։ Միասին նախաճաշեցինք, ոմանք ձիավարեցին, ոմանք էլ լողացինք։

Մեր գունեղ օրն շարունակեցինք արտագնա ճամփորդությամբ դեպի Բարձունք գիտահետազոտական կենտրոն։ Առաջին կանգառն եղավ Երեւանի 2800 ամյակին նվիրված այգում, որտեղ շատրվանների բացման սպասումով մի փոքր հիշեցինք մեր մաթեմատիկական գիտելիքները։ Անասելի հրճվանք ու վայելք էր ջրային շատրվանները, ճամբարականները վազվզում էին շատրվանների տակով ու վայելում ամառային այս գունեղ ու լուսավոր հնարավորությունը։ Ճամբարականների վառ ու անհոգ օրվան միացանք ուղիղ միացումներով։ Վերջում մեզ էր սպասում պաղպաղակուտոցին, այն ինչ շատ են սիրում մեծ ու փոքր։

Ընկեր Հասմիկի նախագծով եղանք Բարձունք կենտրոնում և լսեցինք դինոզավրերի մասին տեղեկություններ։

Запись опубликована в рубрике ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ 2022. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий