Արևելքի ճամբարը ծննդյան ուրախությամբ

Օրն յուրահատուկ էր ու սպասված՝ Բրոյի-բրոյի ուրախություն-հյուրասիրությամբ լցված կրթահամալիրի բոլոր ճամբարներում։ Հուլիսի 27-ն էր՝ մեր սերն ու անմնացորդ հարգանքը վայելող, իսկական ընկերոջ՝ Սեյրան Ավագյանի ծննդյան օրը։ Միշտ ներկա մեր ընկեր, քո գործունեությամբ միշտ առաջնորդ կլինես մեզ համար։

Ճամբարային հերթական օրն սկսեցինք ամենօրյա գործունեությանբ` լողափի, լողավազանի խնամքով։ Լողավազանը բացելուց հետո մաքրեցինք ջուրը թափված տերևներից, ջրեցինք ծառերն ու խիճը, հավաքեցինք այգու խնձորենու խնձորները։

Շարունակելով նախագծային մեր առօրյան մարզվեցինք և խաղացինք ուրախ խաղ օղակներով և գնդակով։

Ծննդյան ուրախության պահն էր։ Երգեր երգելով բարձրացանք քոլեջ և միացանք ամառային տապից լողավազաններում զովացող նախակրթարանի սաների ճախրանքին։ Ճամբարականների հետ երգեցինք, պարեցինք և մեկ հիշարժան օր ապրեցինք Սեյրան Ավագյանի ծննդյան օրով։

Հերթը ռոդարիական և ազգային խաղերինն էր։ Մի լավ ուրախացանք խաղալով բաժակներով մրցակցային խաղ։ Ճամբարականները ոգևորվել էին խաղի ընթացքում և փորձում էին ամեն ինչ անել խաղն հաղթելու համար, նույնիսկ խարդախություն։

Ունեցանք նաև հանդիպում դպրոցում լոգոպեդի կամավորական աշխատանք կատարող Նունե Ռաֆայելյանի հետ։ Այսօրվա նախագծին կարող եք ծանոթանալ հղումով։

Իսկ երեկվա գործնագործից հետո նորից խնդրեցին խաղալ այն, քանի որ երեկ շատ դժվարությամբ կարողացան հանել ինձ խաղից։ Այսօր, այսպես ասած, ուզում էին հնարավորությունները չտալ ինձ խաղալու։ Շատ ոգևորվում ես, երբ տեսնում ես օր օրի փոխվող նրանց հետաքրքրություններն ազգային խաղերի նկատմամբ։

Դե առանց լողավազան էլ ինչ ամառային լողափնյա ճամբար։ Մտնելով դպրոց միանգամից գնում են հանդերձարան, զգեստափոխվում են ու գցվում ջուրը։ Իսկ օրվա ավարտին մեծ դժվարությամբ ենք ճամբարակններին հանում ջրից, եթե վերանորոգում չլիներ, մի գուցե մնային դպրոցում։

Запись опубликована в рубрике ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ 2022. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий