Մարզախաղեր

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  հուլիսի 25-29

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ Ճամբարի ընթացքում շատ կարեւոր է պահպանել և էլ ավելի զարգացնել ճամբարականների մարզական հմտություններն ու կարողությունները։ Ուստի մարզական խաղերը ճամբարային գործունեութան բաղկացուցիչ մասն են կազմում։

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական խաղեր:

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ

Ընթացքը՝

  • Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Մարզական խաղերի նկարագրություն՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Առաջին խաղացողը 4-անիվանի հեծանիվով՝ չկպնելով շրջանցում է արգելքները, հասնում է նշված եզրագծին, թողնում է հեծանիվը և վազքով վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով գնում է՝ հեծանիվով ետ վերադառնում: Նույնը կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:
  • Մարզական խաղերի նկարագրություն՝ Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

Խաղեր գնդակներով

  • Մասնակիցները բաժանվում են երկու խմբի՝ ընտրելով յուրաքանչյուր խմբի ավագի։ Այնուհետև շարքով կանգնում են և սկսվում է խաղը։ Դիմացից դեպի մասնակիցները կանգնումեն թիմի ավագներն ու գնդակները նետում են դեպի մասնակիցները։ Յուրաքանչյուր մասնակից բռնելով գնդակը ետ է նետում ու վազում շարքի վերջ։ Այսպես մինչև մասնկաիցներից առաջինը սկսած մասնակիցը նորից գալիս է առաջ։ Հաղթում է այն թիմն, որի առաջին մասնակիցն առաջին է գալիս առաջ։
  • Մասնակիցները բաժանվում են երկու խմբի՝ ընտրելով յուրաքանչյուր խմբի ավագի։ Այնուհետև շարքով կանգնում են ոտքեր բաց, որպեսզի կարողանան ոտքերի միջով գնդակը փոխանցեն խաղընկերոջը։ Խաղն ավարտվում է այն ժամանակ, երբ թիմի վերջին խաղացողը ավարտում է գնդակի փոխանցումը։
Запись опубликована в рубрике ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ 2022. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий