Վերապատրաստման հերթական մեկնարկ

IMG_20181022_112918Այսօր վերապատրաստման 5-րդ փուլի առաջին օրն էր։ Մեզ հյուր էին եկել Արմավիրից։  Մինչ Ընկեր  Նարինեի և Ընկեր Անժելայի գալը` մենք արդեն առավոտյան ծեսն ու նախաճաշը վերջացրել էինք, ուստի անցանք խաղերի և գործունեության։ Նրանց հետ խաղացինք Մամի-մամի խաղը, երեխաները սովորեցրեցին մեր նոր ընկերներին ինչպես պետք է’ խաղալ այն, այնուհետև կատարեցինք բնագիտական փորձ սոդայով, քացախով և գունանյութերով։ Շատ գեղեցիկ փորձ ստացվեց։ Հետո խաղացինք բաժակներով և փոքրիկ գնդակներով շնչառական խաղ և ուրախ երգով սկսեցինք ճաշը։

 

 

Запись опубликована в рубрике ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ, ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ, ԵՐԳԱԴԱՐԱՆ, ԽԱՂԱԴԱՐԱՆ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий