2023-2024 ուսումնական տարվա ամփոփում

2023-2024թթ. ուս տարվա մեկնարկն ավելի համակարգված և պատրաստված ստացվեց: Հետազոտական վարժարանում դասավանդման մեկ տարվա փորձն արդեն մեծ հնարավորություն էր ուսուցման նպատակներն ու խնդիրները հստակ առանձնացնելու և ըստ դասարանների նպատակաուղղված նախագծային աշխատանքներ իրականացնելու համար:

Ուսումնական շրջանում իրականացրեցինք մի շարք նախագծեր, որոնցից կարող եմ առանձնացնել ստացված նախագծերը.

«ListenMind» Project: «The Power of Advice» Open Lesson»

«Virtual journeys around the world wonders»

 Ընթերցանության Նախագիծ «Diverse Interests: Reading Reflections»

Parajanov 100 Նախագծի թարգմանություն

Ամռան և աշնան ընթացքում հավես ռազմամարզական ճամբարների համակարգում ունեցա: Ամռան ընթացքում 10-11-րդ դասարանների սովորողների, իսկ նոյեմբեր ամսին, աշնանային ճամբարի ընթացքում և գարնանային փուլի ժամանակ, 9-րդ դասարանցիների հետ: Ճամբարի ամփոփումներին և սովորողների պատումներին կարող եք ծանոթանալ կից հղումներով.

Հետազոտական վարժարանում 2023-2024 թթ. հետազոտական աշխատանքներն ևս շարունակվեցին և ունեցանք հետաքրքրիր պաշտպանություններ: Այս ուսումնական տարվա սկզբում գրանցվել են 7 սովորողներ, ընթացքում ևս երկու սովորող միացել են մեր խմբին: Բոլոր սովորողներն էլ ունենալով տարբեր հետաքրքրություններ` ընտրել են իրենց հետաքրքրություններին համապատասխան թեմաներ:

Ըստ ամսիների ամփոփումը ներկայացված է ուսումնական շրջանների վերլուծական հաշվետվություններում:

2023-2024թթ. ուսումնական տարվա ամփոփումն ըստ ուսումնական շրջանների և ամիսների.

Запись опубликована в рубрике 2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, ԱՄՓՈՓՈՒՄՆԵՐ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий