Ուսուցողական խաղերն անգլերեն սովորելու միջոց

Նախագծի տևողությունը՝ երկարաժամկետ 

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ, ըստ մասնակիցների քանակի՝ անհատական կամ խմբային 

Բովանդակությունը՝ 

Համատեղելով խաղի միջոցով ուսուցումը, տեխնոլոգիան և մոտեցումը, այս նախագիծը նպատակ ունի ոչ միայն ավելի արդյունավետ դարձնել անգլերենի յուրացումն ու ձեռքբերումը, այլ նաև որպես երկրորդ լեզու (ESL) կամ օտար լեզու (EFL) բոլոր տարիքի և ծագման սովորողների համար հաճելի ուսումնական գործընթաց ապահովել: 

Նպատակը՝

  • Ստեղծել անգլերեն ուսուցողական խաղերի փաթեթ, որը նախատեսված է անգլերենի ՝ որպես երկրորդ լեզու (ESL) կամ օտար լեզու (EFL) սովորողների համար բարելավելու իրենց լեզվական հմտությունները զվարճալի և ինտերակտիվ ձեւով 
  • Օգտագործելով խաղերի և տեխնոլոգիայի ուժը ՝ ապահովել նորարար եւ արդյունավետ մոտեցում լեզվի ուսուցման հարցում 
  • 9-րդ դասարանի սովորողների նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման շրջանակում ուսուցողական անգլերեն խաղեր համակարգելով՝ իրականացնել ուսումնական նախագծեր կրտսեր սովորողների համար՝ սովորող-սովորեցնող նախագծերով
  • Սովորողների ինքնուրույնության խթանում, անհատական և խմբային աշխատանքի միջոցով 
  • Թիմում աշխատելու արժեքների ձևավորում 

Խնդիրները`

  • Ուսումնական խաղերը կկենտրոնանան լեզվի գործնական օգտագործման վրա ՝ սովորողներին օգնելով կիրառել իրենց հմտությունները իրական կյանքի տարբեր իրադրություններում, ինչպիսիք են առօրյա խոսակցությունները, ճանապարհորդությունը և այլն 
  • Հնարավորություն տալ սովորողներին շարունակել իրենց զարգացումը եւ կատարելագործման համար անձնական նպատակներ դնել 
  • Սոցիալական առանձնահատկություններով պայմանավորված հնարավորություն տալ սովորողներին շփվել հասակակիցների, դասընկերների հետ, օտարալեզու լեզվախաղերի միջոցով 
  • Զարգացնել գրավոր խոսքի կարողությունը 
  • Կատարել թարգմանություններ ըստ տեղեկության աղբյուրի 
  • Բառապաշարի հարստացում 

Ընթացքը՝ 

Նախապատրաստական փուլ 

  • Աշխատանքային խմբերի ձևավորում 
  • Աշխատանքի բաշխում և նկարագրություն, նկարագրվում է ընթացքը ըստ քայլերի և առջև դրված խնդիրների 
  • Նախագծային խմբերի գործունեությունը տվյալ փուլումաշխատանքի ընթացքի լուսաբանում 

Վերջնարդյունքներ՝ 

  • Հանրային ներկայացում՝ կլոր սեղան, կամ այլնհրապարակում բլոգումստեղծված արդյունքի հանրայնացում 
  • Կրթական խաղերով մշակված հարթակ, ինչպիսիք են բառախաղերը, հանելուկները, ինտերակտիվ սցենարները եւ այլն, որոնք նախատեսված են անգլերեն սովորելը հաճելի եւ գրավիչ դարձնելու համար 

Запись опубликована в рубрике 2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, PROJECTS. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий