Դիպլոմային աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Հեղինակ` Անահիտ Ամիրխանյան

Թեմա՝ «Կանացի և մանկական ամառային շրջազգեստի կարում»

Ղեկավար-դասավանդող` Մերի Խանջյան

Ք. Երևան 2019թ.

Բովանդակություն

Ներածություն
Գործվածքի մասին տեղեկություններ
Շրջազգեստի մասին տեղեկություններ
Կարի մեքենաների մասին տեղեկություններ
Ամփոփում

Ներածություն
Դիպլոմային աշխատանքիս համար ընտրել եմ «Կանացի և մանկական ամառային շրջազգեստի կարում» թեման, և, քանի որ սիրում եմ, երբ մայր ու աղջիկ միանման են հագնվում, կարել եմ կանացի և մանկական միանման ամառային թեթև շրջազգեստներ։ Աշխատանքն սկսելուց առաջ, նախ էսքիզավորել եմ հագուստների նախնական տարբերակները, այնուհետև չափեր եմ վերցրել, որպեսզի ճիշտ չափով գնեմ անհրաժեշտ կտորը, որից հետո նոր ընտրել եմ համապատասխան գործվածքը։ Քանի որ շրջազգեստն ամառային էր, ուստի գործվածքը ևս պետք է լիներ ամառային, թեթև և հով։ Մեծահասակի շրջազգեստը կարելու համար ինձ անհրաժեշտ էր 1 մետր բամբակյա ջինսե գործվածք, իսկ մանկական շրջազգեստ կարելու համար` 60 սմ։ Նախ ստացել եմ ձևման ձևանները։ Այնուհետև, կտորի վրա տեղադրելուց և կարաբաժիններ թողնելուց հետո, ձևել եմ գործվածքը, բլանդելուց, հագուստը փորձելուց և անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո, կարի մեքենայով կարել եմ։

Գործվածքի մասին տեղեկություններ

Ջինսը խիտ բամբակյա կտորից է և առաջին անգամ պատրաստվել է 1853 թվականին Լիվայ Ստրաուսի կողմից՝ որպես ֆերմերների աշխատանքային հագուստ։  Առաջին ջինսերը հայտնվել են ամերիկացի բեռնակիրների մոտ։ Սկզբում ջինսերը կարել են անգլիական կամ ամերիկյան արտադրության կանեփի պարուսինից։ Հետագայում կանեփը փոխվել է բամբակի և ժամանակի ընթացքում պարուսինից տաբատները սկսել են ասել «ջենես» կամ ամերիկական ձևով՝ «ջինս»: Հայտնվելով 19-րդ դարի կեսերին որպես քովբոյների և ոսկի փնտրողների համազգեստ՝ հիմա պրակտիկ ջինսերը գրավել են ամբողջ աշխարհը։

Ջինսե կտորի տեսակները

  • Դենիմ — ամենաթանկ կտորը, կոշտ, լվանալուց հետո դառնում է փափուկ
  • Շամբրի — դենիմի տարատեսակ
  • Կոտրատված սարժ
  • Ջին — էժան, հավասար ներկված կտոր, դենիմի տարատեսակ
  • Ստրետչ — բամբակ լայկրայի հետ
  • Բնական ստրետչ — ռամի, 44-45 %, բամբակի հետ
  • Էկրյու  — չներկված բամբակե կտոր, բնական ջինս

Շրջազգեստի մասին

Զգեստը, որը լինելով կանացի հագուստի մի տեսակ՝ կազմված է վերնազգեստից և տարբեր երկարություն ունեցող փեշից։ Այն լինում է տարբեր ուրվագծի՝ ուղիղ, լայնացող, նեղացող, կտրվածքով, ինչպես նաև՝ երեկոյան, ամենօրյա, կոկտելային, կառնավալային, հարսանեկան և այլն։
Զգեստն առաջացել է շատ վաղուց և ծագման հայրենիք համարվում է Հունաստանը։ Նախկինում զգեստ էր կոչվում կաֆտանը, սյուրտուկը, նույնիսկ անդրավարտիքը։ Շրջազգեստ հագնում էին թե՛ կանայք և, թե՛ տղամարդիկ։ Այն պատրաստում էին երկար ուղղանկյուն գործվածքից, որը ուսերի հատվածում ամրանում էր կամ կապվում գեղեցիկ բրոշով։
Տարիների ընթացքում զգեստի ձևը փոփոխվում է և արդեն միջնադարում ավելի բարդ զգեստների տեսակներ են ի հայտ գալիս՝ տարբեր գունային երանգներով և ձևերով։ Սկսվում է հագուստի մոդելավորման շրջան։ Այսօր այն դարձել է նորաձևության միտքը շարժող հատուկ ոլորտ, որով զբաղվում են մոդելագործները։ Նրանք են որոշում, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն կարգի զգեստը, և ինչպես է հարմար այն արտադրելը։ Ձևն ընտրելիս նկատի են առնվում նույնիսկ կտորեղենի խտությունը, տեղի եղանակային պայմանները և այլն։ Մոդելագործի գլխավոր խնդիրը նմուշի ստեղծումն է, ըստ որի պետք է պատրաստվեն հարյուրավոր կամ հազարավոր նմանօրինակ զգեստներ։ Մոդելագործը պատրաստում է ձևվածքը և այն փորձում մանեկենի վրա։ Ձևվածքին համապատասխան կտորից կտրում են զգեստի առանձնամասերը։ Երբ հագուստի բոլոր մասերն արդեն կարված են լինում, այն մանրակրկիտ արդուկվում է։ Վաճառքի ուղարկվելուց առաջ հագուստը մեկ անգամ ևս վերստուգվում, վերանայվում է։

Կարի մեքենաների մասին

Janome ֆիրմայի մասնագիտացված կարի մեքենա

Janome կարի մեքենան աշխարհում ճանաչված բրենդ է, ընդլայնված է ավելի քան 100 երկրներում: Այն ճապոնական արտադրության է: Կան տարբեր մոդելների, կարատեսակների:

3 թելանի շղթայական կար տվող կարի մեքենա

Կարի մեքենան կատարում է գործվածքի եզրերը մաքրակարելու գործողությունը: Պահպանում է գործվածքը հլիզվելուց:

Ամփոփում

Կար ու ձև որոշեցի սովորել, քանի որ սիրում եմ գեղեցիկ և տարբերվող հագուստ։ Եվ բացի այդ, աշխատելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես դաստիարակ, շատ անգամ եմ առնչվել այս կամ այն իրը կարելու կամ ձևափոխելու հետ, տարբեր նյութերով յուրահատուկ աքսեսուարներ և նորաձև մանկական իրեր ստանալու հետ։ Աշխատանքի ընթացքում Ընկեր Մերիի հետ միասնական շատ նախագծեր ենք իրականացրել՝ 2-5 տարեկանների համար կարել ենք նոր սպիտակեղեն, գոգնոցներ, աշխատել ենք բատիկայով՝ պատրաստելով շարֆիկներ և շապիկներ, կարել և ձևավորել ենք համերգի համար նախատեսված պարի բեմական հագուստ։ Այս աշխատանքները լուսաբանվել են իմ բլոգում։

2-5 տարեկանների նոր սպիտակեղենի աշխատանքները

Անուշ քուն․․․

Շարֆիկներ բատիկայով

Ահա և մեր շարֆերը

Պարի բեմական հագուստ

 

Реклама
Запись опубликована в рубрике ԿԱՐ ՈՒ ՁԵՎ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s