Սոֆին վերադառնում է արձակուրդից և նկատում, որ ընկեր Անահիտի
փորիկը մեծացել է։ Նրա համար զարմանալի չէր, քանի որ մայրիկն էլ իր համար քույրիկ է ունենալու։ Եվ տուն գնալիս հարցնում է մայրիկին.
— Մամ, ընկեր Անահիտի փորիկի մեջ ինչ կուկուա՞ ։
— Ապերիկա, Սոֆ։
— Բա ընկեր Էլյայի՞ ։
Դե մեր ընկեր Էլյան պարզապես թմբլիկ է։