ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

IMG_20181114_103121Նոյեմբեր ամսին Կրթահամալիրի տոնն էր`  Սեբաստացու օրերը,սիրով իրականացրեցինք  Ուրախ հարիսայի ծես նախագիծը։ Մեծ ու փոքր հավաքվեցինք եկեղեցում, մասնակցեցինք հարիսայի օրհնման  արարողությանը, եկեղեցու բակում երգեցինք, պարեցինք և մեր դպրոց-պարտեզներում շարունակեցինք ուրախ ծես-հյուրասիրությունը։ Վայելեցինք մեր դրած թթուն համեղ հարիսայով և անարատ գինիով։

Առավոտյան ծեսն սկսում ենք առավոտյան նախավարժանքով՝ ռոդարիական մարզական  խաղերով, որոնք զարգացնում են երեխաների մկանային, ֆիզիկական հատկությունները, և  շնչառական խաղ վարժություններով, որոնք զարգացնում են խոսքային շնչառությունը՝ շնչառական գործընթացի համար պատասխանատու մկանների խումբը մշակելու և զարգացնելու միջոցով: Բացի այդ, նման վարժությունները օգնում են երեխայի ուղեղը բավարար քանակությամբ թթվածնով հագեցնել, ինչը, իր հերթին, օգնում է  բարելավել երեխայի մտավոր գործունեությունը:

Ուրախ, սպորտային օր

Ուշադիր օղակավարները

Զվարճալի օղակագլոր

Զիլինա, զիլինա, հոպ զիլինա

Սարդոստայն

Բարևախաղ

Ուրախ թաշկինակ

Մարզատոն

Ուրախ աչքկապոցի

Շնչառական վարժություն-խաղ

Զարգացման ցուցանիշներ-հասակի չափում

«Ես կարողանում եմ…»  նախագիծը շարունակվում է։ Քոլեջիկները ներկայացնում են իրենց ինքնուրույնությունը, ինքնուրույն հանվել-հագնվելու հմտությունը, լվացվելու, սեղաններ սպասքադրելու, հավաքելու, մաքրելու կարողությունները։

Անահիտ Գրիգորյան «Ես կարողանում եմ…» 

Ինքնուրույնիկները նախաճաշում են

Մաքրում ենք մեր խումբը

Աշնանային տերևահավաք

Նախակրթարանի աշխատանքային գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում երգերն ու խաղերգերը, ոտանավորներն ու հեքիաթները։ Սաները այս ամենը սովորում և յուրացնում են խաղի միջոցով, որն ավելի դյուրին է դարձնում մեր աշխատանքը։ Այս ամիս ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ փորձեցինք նոր նախագիծ Երաժշտության ուժը նախակրթարանում։

Կոմիտասյան շարան

«Հինգ էծ ունեմ ուլերով»

«Կոտ ու կես» երգի ուսուցում

Խաղերգ «Ջաղացս մանի, մանի»

Աքաղաղ քոլեջիկները

Հեքիաթ մրգային կերպարներով- Ով աշխատի, նա կուտի

Քոլեջիկ Ռադիո

Ընկեր Ֆլորան պատմում է իր տպավորությունների մասին

Մոնիկան ներկայացնում է «Աքաղաղն ու կտուրը»

«Անհաղթ աքլորը» ներկայացնում են քոլեջիկները

Ռուբենը ներկայացնում է  «Եղևնին» ոտանավորը

Նախադպրոցական տարիքի երեխաների ստեղծագործական երևակայությունը ձևավորելու և զարգացնելու գործում կարևոր դեր և նշանակություն ունի տեխնոլոգիան, կերպարվեստային գործունեությունը։ Նրանք սիրով նկարում են մատիտներով, գուաշով, այլընտրանքային այլ միջոցներով։ Այս ամենի շնորհիվ զարգանում է մանր մոտորիկան։

Աշնանային գունավոր ծառ

Թաթիկանկարչություն

Ա˜յ քեզ տերևանկարչություն

Ինքնաշեն խաղալիք- Անհաղթ Աքլորը 

Բնագիտական փորձ փուչիկով

Բնագիտական փորձ- գունավոր ծիածան

Սերը բույսերի և կենդանիների հանդեպ պետք է ձևավորել դեռ մանկուց։ Ուստի նախագծային աշխատանքները բույսերի և կենդանիների խնամքի վերաբերյալ շարունակական բնույթ է կրում։ Շարունակվում է «Բույսերի խնամք», «Սերմնացան»«Սերմնահավաք» նախագծերը։ Ինչպես նաև սկսել ենք նոր Ընտանեկան նախագիծ «Իմ թաղարը»։ Սաները մեծ սիրով խնամում են կենդանիներին, ցանում սերմեր, տնկում ծաղիկներ։

Реклама
Запись опубликована в рубрике ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s