Քոլեջիկներին հետաքրքիր և ուրախ օր էր սպասվում։ Վերապատրաստվողների հետ ուրախ երգերով և ոտանավորներով «Թաշկինակ» խաղալուց հետո՝ ունեցանք այլընտրանքային նկարչություն։ Քոլեջիկների երկու խմբի սաների և վերապատրաստվողների հետ այցելեցինք Ընկեր Մերիին և սովորեցինք բատիկայով աշխատել։ Պատրաստեցինք շարֆիկներ, որոնք կնվիրենք վերապատրաստվողներին։ ՄԻևնույն ժամանակ խմբերի փոքրերը ընկեր Էլյայի և ընկեր Վարդուհու հետ խաղում էին Լաբիրինթ խաղը։ Ընկեր Անժելայի և ընկեր Նարինեի հետ սովորեցինք և խաղացինք «Ճվիկ, ճվիկ, ճկույթիկ» խաղիկը․․․