Նախագիծ. Բույսերի խնամք

Նախագծի վայրը` Քոլեջ, բնագիտության լաբորատորիա

Նախագծի ժամանակահատվածը՝ օգոստոսի 4

Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալրիր սովորողներ,արեւմտյան դպրոցի ճամբարականներ, ջոկատավար, օգնական

Նախագծի նպատակը՝

  • Սովորեցնել սիրով և խնամքով  վերաբերվել բնությանը
  • Սովորեցնել սենյակային բույսերի խնամքի ընթացքում բույսերի աճեցնելու և բազմացնելու ձևերը
  • Ծանոթացնել փխրեցնող, փորող, մաքրող (համապատասխան փոքր չափսերի) գործիքների հետ Սովորեցնել դրանց ճիշտ օգտագործելու  կանոնները
  • Սովորեցնել ինքնուրույն փխրեցնել բույսերի հողը, դրանք ջրել ճիշտ ժամանակին և ճիշտ քանակությամբ, պարբերաբար լվանալ կամ խոնավ շորով սրբել տերևների փոշին
  • Ծանոթացնել բույսի տեղափոխման ձևերին փոքր թաղարից ավելի մեծ թաղար
  • Նախագծի շրջանակներում ներառել ընտանիքի անդամներին՝ յուրաքանչյուրի տանը իրագործելու համար

Նախագծի խնդիրները՝

  • Ներաշխարհի ճիշտ ձևավորում դեպի բնությունը
  • Տեխնոլոգիական հմտությունների ձեռքբերում բույսերի խնամքի և բազմացման հարցում
  • Համապատասխան գործիքների ճիշտ օգտագործում
  • Ընտանիքի անդամների ներառում
  • Բույսերի տարածում շրջակա միջավայր, բակ, տուն, պատշգամբ

Նախագծի ընթացքը` Ճամբարականների հետ պատրաստվում ենք գնալ բնագիտության լաբորատորիա։ Տանն ունեմ շվեդական դեղին և նարնջագույն Չիլի պղպեղներ։ Որոշել ենք ճամբարականների հետ դեղին Չիլի պղպեղի ծառ նվիրել բնագիտության լաբորատորիային, ինչպես նաեւ նարնջագույն ծառի պղպեղներից որպես սերմնացու։

Նախագիծը իրագործողներ՝ Շողիկ Պողոսյան, Անահիտ Ամիրխանյան, Աննա Վարոսյան
Պահպանման պատասխանատուներ՝ Անահիտ Ամիրխանյան, Աննա Վարոսյան

Запись опубликована в рубрике ՆԱԽԱԳԻԾ «ԲՈՒՅՍԵՐԻ ԽՆԱՄՔ», ՆԱԽԱԳԾԵՐ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий