«Բարի լույս», ես արթնացա

IMG_20170922_140542Երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացման գործում կարևոր դեր ու նշանակություն ունեն ոչ միայն ծնողները, այլ նաև մանկապարտեզն ու դպրոցը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սանի կրթության, զարգացման և դաստիարակության գործում ծնողի ընդգրկվածությունը շատ կարևորվում է։ Այդ նպատակը հետապնդելով՝ մեկը մյուսի ետևից իրականացվում են բազմաբնույթ ընտանեկան նախագծեր։

Այսօր խոսվելու է վերջերս իրականացված մի նախագծի մասին, որն անվանվել է «Բարի Լույս»։ Իրականացրել են նախակրթարանի 2-5 տարեկանները, նրանց ծնողներն ու դաստիարակները։ Ուրախ եմ, որ երեխաների «Բարի Լույս»-ը սկսվում է լուսավոր, ուրախ ու մայրական ջերմ բարի լույսով, այնպես ինչպես դաստիարակ Ինգա Անտոնյանի խմբի սաների՝ երկու քույրիկների՝ 5 տարեկան Նարեի և 3,5 տարեկան Էլենի բարի լույսն է։ Նրանք ունեն իրենց սենյակը, քնում են առանձին, և այս կերպ ծնողն ինքն է օգնում, խրախուսում երեխաներին լինել ինքնուրույն, քնել-արթնանալ, հագնվել և լվացվել ինքնուրույն։ Նույն սենյակում լինելով՝ քույրերը ավելի մտերիմ կլինեն, ավելի պատրաստակամ կլինեն միմյանց օգնելու հարցում, կձևացնեն իբրև քնել են՝ կպառկեն, կխոսեն, կբամբասեն պարտեզից, իրենց ընկերներից։ Այս առումով ինձ շատ ուրախեցրեց նաև դաստիարակ Սոնա Կարապետյանի խմբի սաների՝ երկու եղբայրների՝ Դավիթի և Նարեկի առավոտը։ Նրանք ևս ունեն իրենց առանձին սենյակը, արթնանում են ուրախ, արդեն իսկ ոգևորված, քանի որ գնալու են պարտեզ։ Բայց մինչ անցնելը հիգիենային, չեն մոռանում «պաչիկ անել» մայրիկին, կարծես դա ինքնաբուխ պաչիկ է, որը գալիս է գիշերը մայրիկի կողքին չլինելու, նրան կարոտելու հանգամանքից։ Մինչդեռ երեխաները զբվաղված էին իրենց անձնական հիգիենայով, մայրիկն արդեն հասցրել էր հավաքել անկողիններն ու սենյակը, կոկիկ դասավորել երեխաների հագուստը, այս կերպ օրինակ ծառայելով նրանց, թե ինչպես պետք է լինի ապագա զինվորը՝ կոկիկ, մաքրասեր և պատրաստակամ։ Ճիշտ կլիներ դա ևս միասին անել, ավելի ուրախ և չարաճճի ծիծաղով կստացվեր նրանց պաչիկներով լի առավոտը, բայց․․․ թող մի քիչ վատ ստացվեր, թող չստացվեր, բայց դա էլ միասին արվեր։ Կարծում եմ, շատ կարևոր է, դեռ 2-5 տարեկանում ծնողի խրախուսական վերաբերմունքը երեխայի համար, նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բան չի ստացվում կամ լավ չի ստացվում։ Շատ կարևոր է նրանց անձնական հիգիենան։ Մաքրասիրությունը պետք է սերմանել դեռևս փոքր տարիքից։ Օրինակ պետք է ծառայեն ծնողները’ սովորեցնելով ինչպես ճիշտ և օճառով լվացվել, ինչպես օգտվել ատամի խոզանակից, և ինչպես ճիշտ լվանալ ատամները։ Անհրաժեշտության դեպքում սկզբում կարող են օգնել, հետո արդեն այս բոլորը պետք է դառնա հմտություն, և երեխաները սկսեն ինքնուրույն կատարել առավոտյան հիգիենայի ծեսը։ Ինչպես օրինակ, 2,5 տարեկան Մայա Ավագյանը արթնանալով՝ բարի լույս է մաղթում բոլորին ոչ թե բառերով, այլ իր անհոգ ու վարակիչ ծիծաղով, սկսում լվանալ ատամները, տեսնում ենք, որ մայրիկն է օգնել իրեն, որ լվացվելն ու ատամներ լվանալը դեռ հմտություն չեն դարձել, օրինակ է ծառայել, բարեխիղճ սովորեցրել, մինչև որ ծիծաղի նման դրանք էլ կդառնան հմտություն։ Ու այսպես շատերի մայրիկները․․․ Կարելի է միայն հիանալ 4 տարեկան Ալեքսան Ավագյանի առավոտից, ով արդեն իսկ արթնանում է պայծառ ժպիտը դեմքին, հենց անկողնու վրա ձգվում է (ասել է, թե, որ ձգվես բոյով տղա կդառնաս), նախավարժանք է անում, սիրով ողջունում է իր փոքրիկ քույրիկին և սկսում ինքնուրույն հագնվել, լվացվել և հետևել իր անձնական հիգիենային։ Իսկ նա առանց նախաճաշել տանից դուրս չի գալիս, այլն էլ ի՜նչ նախաճաշ՝ մրգային, վիտամիններով հարուստ։ Ու այսքանից հետո Ալեքսանը չկարողանա ինքնուրույն լինել, էլ ով լինի՞։ Չէ՞ որ, ծնողի հետ միաժամանակ նրա մեջ ինքնուրույնություն և աշխատասիրություն է սերմանել նրա սիրելի դաստիարակը՝ Շողիկ Սահակյանը։ Պատկերացնում ե՞ք 2-5 տարեկան սեբաստացիները կարողանում են իրենց համար նախաճաշ պատրաստել, այն էլ ձվածեղ։ Փոքրիկ քոլեջիկներ Անահիտ Ամիրխանյանի սան 2,5 տարեկան Սոֆի Արտաշյանն ու Ինգա Անտոնյանի սան 5 տարեկան Լևոն Պալյանը պատրաստում են ձվածեղ, նախաճաշում և նոր գալիս պարտեզ։ Կեցցեք, փոքրիկնե՛ր։

Չպետք է մոռանալ այս տարիքային ստորաբաժանման մանկավարժահոգեբանական որոշ կարևոր առանձնահատկությունների մասին։ Այս տարիքային փուլը երեխայի կյանքի ամենադժվար փուլերից մեկն է։ Երեխան, առանձնանալով մեծահասակից, փորձում է հաստատել նրա հետ նոր՝ առավել խոր հարաբերություններ։ Երեխայի դիրքի փոփոխությունը, նրա ինքնուրույնության և ակտիվության աճը, պահանջում են մեծահասակներից վերակառուցում։ Ինչպես 2 տարեկան Տաթևն է վերակառուցում իր հարաբերությունները մայրիկի հետ՝ ստիպելով նրան սպասել այնքան ժամանակ, մինչև նա ինքնուրույն կհագնվի։ Առաջին անգամ փորձում է հանել՝ չի ստացվում, երկրորդ անգամ՝ նորից չի ստացվում, երրորդ անգամն արդեն կստացվի, նա կհանի էլ, կհագնի էլ, իսկ մայրիկն էլ օգնում է իր երեխային համբերատար սպասելով, քանի որ ուզում է տեսնել ինքնուրույն և պատասխանատվության մեծ զգացումով սերունդ․․․ Ուստի անհրաժեշտ է թողնել երեխային ինքնուրույն լվացվել, լվանալ ատամները, հանվել և հագնվել, օգնել բաժանել ափսեները, գցել սեղանը, բայց այս ամենը պետք է անել վերածելով այն խաղային գործունեության։ Խաղի միջոցով ավելի հեշտ է յուրացվում այն ամենը, ինչը ժամանակի ընթացքում դառնում է հմտություն։ Երեխան, 3 տարեկան Դավիթի նման պետք է արթնանա և գնա պարտեզ «ույաաաա, գնում եմ պարտեզզզզ», գնում եմ ընկեր Աննային մոտ։

Реклама
Запись опубликована в рубрике 2017-2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s