ԻՄ ՄԱՍԻՆ

     Ողջույն։ Ես Անահիտ Ամիրխանյանն եմ։ Ծնվել եմ 1984 թ․ Երևանում։ Սովորել եմ Ն․ Աղբալյանի անվան N19 միջնակարգ դպրոցում։ Ավարտել եմ Խ․Աբովյանի անվ ԵՊ մանկավարժական Համալսարանը՝ Ն/Դ մանկավարժություն և հոգեբանություն, անգլերեն լեզվի դաստիարակ որակավորմամբ։ Ամուսնացած եմ, ունեմ մեկ երեխա: Նա գեղարվեստի կրտսեր դպրոցի սան է։ Ես աշխատասեր, պարտաճանաչ, աշխատանքի մեջ հետևողական մարդ եմ: Սիրում եմ ազնիվ, համեստ, գրագետ մարդկանց։ Երկար տարիներ զբաղվել եմ սպորտային և գեղարվեստական մարմնամարզությամբ, ունեցել եմ բազում հաջողություններ և մրցանակներ։ Այժմ զբաղվում եմ լողով։